ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խուսափել բռնությունից Ուկրաինայի արևելքում


00:51 , 16 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գկխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում խուսափել Ուկրաինայի արևելքում բռնությունից: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկին:

«Գլխավոր քարտուղարը շատ անհանգստացած է Արևելյան Ուկրաինայում տիրող անկարգություններով և հետագա բռնությունից խուսափելու համար կողմերին կոչ է անում անել ամեն ինչ, որպեսզի լարվածությունը մեղմանա»,- ասել է Դուժարիկը` մեկնաբանելով Ուկրաինայի արևելքում լայնամասշտաբ ուժային գործողություններ սկսելու մասին տեղեկությունները: