Կարելի էր ինքնազոհաբերումից բացի ուրիշ բաներ էլ սովորել էս 1700 տարվա մեջ


21:18 , 15 ապրիլ, 2014

Հայերը առաջին պետականորեն քրիստոնեությունը ընդունած ժողովուրդն են ու քրիստոնեությունից սովորել են որ ուրիշների համար պետք է իրենց կյանքերը զոհաբերեն, իսկ իրենց ու իրենց երկրի համար չարժի այդ բանը անել, այլապես ինչպես է ստացվում, որ Ուրիանայում ուկրաինացիների կողմից առաջին զոհը հայ էր, ու այսօր հաստատվեց այն լուրը, որ Ուկրաինայում ռուսների կողմից տված առաջին զոհն էլ էր հայ: Նույնը տեղի էր ունենում վրացական պատերազմում, երբ հայերը վրացիների կողմից կռվում էին աբխազիայի կողմից կռվող հայերի դեմ: Բայց կարելի էր ինքնազոհաբերումից բացի ուրիշ բաներ էլ սովորել էս 1700 տարվա մեջ... Միշտ մերոնք գլուխ են գովում, որ «շուստրի» ազգ ենք, բայց աշխարհի ամենամիամիտ ազգը մենք ենք, այլապես ուրիշ երկրների «չար» ուժերը այդքան հեշտությամբ չէին կարող մեզ օգտագործել...