Սթիվ Ջոբսի կենսագրության էկրանավորումը մնացել է առանց ռեժիսորի


21:39 , 15 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Սթիվ Ջոբսի կենսագրության էկրանավորումը մնացել է առանց ռեժիսորի: Ինչպես տեղեկացնում korrespondent.net-ը, Դևիդ Ֆինչերը հրաժարվել է նախագծից Sony ստուդիայի հետ տարաձայնությունների պատճառով: 

Ֆինչերը հրաժարվել է էկրանավորել Ուոլտեր Այզեքսոնի գիրքը, որի սցենարը գրել է Ահարոն Սորկինը: 

Ֆինչերը պահանջել է 10 մլն դոլար կանխավճար և նախագծի նկատմամբ ստեղծագործական լիակատար վերահսկողություն: