Հայոց Եկեղեցին օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը


17:12 , 15 ապրիլ, 2014

Հայոց Եկեղեցին օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը: Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության: