14:12 , 15 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը դիտարկում է գերմանացի մասնագետին որպես թիմի գլխավոր մարզչի թեկնածու, եթե որոշում կայացվի Դևիդ Մոյեսին աշխատանքից ազատելու մասին:
Բացի այդ, «Յունայթեդ»-ը նախնական բանակցություններ է վարել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ, ով աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո կմնա առանց պայմանագրի: