Ասիայում օդի աղտոտվածությունը ազդում է համաշխարհային կլիմայի փոփոխության վրա. գիտնականներ


13:42 , 15 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի ու ԱՄՆ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ասիական երկրներում օդի աղտոտվածությունը ազդում է ամբողջ հյուսիսային կիսագնդում կլիմայի փոփոխության վրա՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Համաձայն նոր հետազոտության՝ օդում տոքսիկ նյութերի առկայությունը նպաստում է Խաղաղ օվկիանոսում հզոր փոթորիկների առաջացմանը: 

Օվկիանոսի անհանգիստ վիճակն, իր հերթին, փոխում է Հյուսիսային Ամերիկայում կլիմայական համակարգերը, ընդ որում՝ դա զգացվում է հատկապես ձմեռը: