ԲԱՑԱՌԻԿ. Twitter-ի հայ փոխնախագահը ցույց է տվել միկրոբլոգի նոր դիզայնը


12:22 , 15 ապրիլ, 2014

ԲԱՑԱՌԻԿ. Twitter-ի հայ փոխնախագահը ցույց է տվել միկրոբլոգի նոր դիզայնըArmnewstv.am-ը գրում է

Կապույտ ճնճղուկի ծլվլոցները վերջին օրերին Հայաստանից ակտիվացել են: «Թվիթեր»-ում խոսում էին. Հայաստան է գալու միկրոբլոգի փոխնախագահը` ազգությամբ հայ Րաֆֆի Գրիգորյանը: Ահա նա` 200 դիմողներից նրա մասնագիտական դասախոսությունը լսելու հնարավորություն է ընձեռվել միայն 40 բացառիկներին:

Դասախոսությունը նկարահանելու բացառիկ հնարավորությունը Արմնյուզինն է: Րաֆֆին ծնվել է Նյու Յորքում, այցը «Թումո»-ի հրավերով է: Հայաստանում արդեն 2-րդ անգամ է, 2012-ից հետո Թումոյի խորհրդի անդամ է: Արմնյուզին «Թվիթեր»-ի նոր դիզայնը տեսնելու եզակի հնարավորություն է տալիս: Նման տեսքով Րաֆֆի էջից բացի, Միշել Օբամայի հաշիվն է: Նոր տեսքը դեռ թեսթավորման փուլում է, այն փոքր ինչ նման է «Ֆեյսբուք»-ին ու G+ին:

«Թվիթեր»-ում ծլվլում է մոտ 10.000 հայ: Նրանք են, ովքեր հոգնել են «Ֆեյսբուք»-ից: Այստեղ երկար հանրագրեր կարդալ հնարավոր չէ: Ամեն ինչ 140 նիշի սահմանում է:

Այն ինչ կատարվում է աշխարհում, առաջինը հայտնի է դառնում «Թվիթեր»-ում: Օբամայի քարոզարշավը, Ճապոնիայի երկրաշարժը, օլիմպիական խաղերը ապացուցեցին` առաջինը լուրերը թվիթերցի էին: Բոլորը ընդունում են` սա ինֆորմացիա տարածելու ամենաարագ միջոցն է: Բայց այս միջոցից տարբեր երկրներ հրաժարվում են: Չինաստանի օրինակին հետևեց Թուրքիան, այնտեղ «Թվիթեր»-ը փորձում են արգելափակել: Րաֆֆին նման որոշումները չի մեկնաբանում, երկրի ընտրությունն է:

«Թվիթեր»-ի ՏՏ ղեկավարը ամբողջ շաբաթ «Թումո»-ում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց` համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետների համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ