Մայր Աթոռի միաբանները տարբեր երկրներում կմասնակցեն Ավագ շաբաթվա արարողություններին


12:10 , 15 ապրիլ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի մի քանի միաբաններ մեկնեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն և Սփյուռքի թեմեր` իրենց մասնակցությունը բերելու Ավագ շաբաթվա արարողություններին: Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը և Կադրերի բաժնի տնօրեն Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանն Ավագ շաբաթը կանցկացնեն Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ