ՖԻՖԱ-ի նախագահը վարձակալել է Ռոնալդոյի բնակարանը


11:16 , 15 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՖԱ/-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին կբնակվի բրազիլական ֆուտբոլի լեգենդ, երկրի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի շքեղ բնակարանում:

Ինչպես տեղեկացնում է «Globo» մարզական հանդեսը, Ռոնալդոյի բնակարանի վարձակալության համար Բլաթերը կվճարի 675 հազար դոլար:

Մինչ այդ Ռոնալդոն իր բնակարանը վարձակալությամբ հանձնել էր ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին: