Տիմոշենկոն հայտարարել է «Դիմակայություն» ժողովրդական շարժում ստեղծելու մասին


10:04 , 15 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ ինքը ստեղծում է «Դիմակայություն» ժողովրդական շարժումը՝ օգնելու ուժայիններին երկրի իրավիճակը կայունացնելու գործում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Նա նշել է, որ ուկրաինական բանակն ու միլիցիան ժողովրդի օգնության կարիքն ունեն: 

«Ես ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր փորձ ունեն (ուժային մարմիններում աշխատանքի-1in.am)՝ համախմբվելու և ստեղծելու ազգային դիմակայության շարժում»,- ասել է Տիմոշենկոն: Նա նշել է, որ արդեն երեքշաբթի մտադիր է հավաքել «ժողովրդական դիմակայության շարժման» շտաբ:

Տիմոշենկոն հայտնել է նաև ժողովրդական դիմակայության աջակցման համազգային հիմնադրամ ստեղծելու մասին: Նա ասել է, որ կդիմի եկեղեցու պատրիարքներին, որպեսզի նրանք հետևեն այս հիմնադրամին: