«Ժողովուրդ». Եթե «հրաշալի քառյակ»-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ


08:26 , 15 ապրիլ, 2014

«Թեև ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր «բարեփոխումները», որոնք պիտի շարունակի նոր կառավարությունը։ Իսկ դրանց ցանկում նա առաջինը մատնանշել է. «Նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը»։

Փաստորեն, Ս. Սարգսյանը նոր կառավարությանը ստիպում է առաջ տանել այն ծրագիրը, որին, նույն Ս. Սարգսյանի խոստովանությամբ, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը։ Այսինքն՝ Աբրահամյանն էլ է գնալու Տիգրան Սարգսյանի կառավարության ճանապարհով։ Եվ եթե «հրաշալի քառյակ»-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ։

Ի վերջո, ինչ տարբերություն՝ ով է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադրում. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը՝ որքան էլ որ խնամի լինի ԲՀԿ նախագահին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։