00:08 , 15 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Արձակուրդին խմած մեկ բաժակ գինին ավելի համեղ կթվա, քան եթե այն տանը հեռուստացույցի առջև խմեք, հավատացնում են բրիտանացի գիտնականները, գրում է Mail Online-ը:
Դա կապված է նրա հետ, որ գինու համը տարբերվում է այն պայմաններից կախված, որտեղ այն օգտագործվում է: Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ լույսն ու ձայնն ազդում են գինու համի վրա: Դա նշանակում է, որ արձակուրդի ժամանակ արտասահմանում կամ ծովափին մոտ խմած գինին կտարբերվի իր համով՝ տանը խմած գինուց:
Գիտնականների կարծիքով՝ ապագայում գինու պիտակների վրա կարող է նշվել, թե տվյալ գինին ինչ պայմաններում է գերադասելի օգտագործել:
Իսկ մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ կարմիր լույսի տակ գինին ավելի քաղցր է թվում, քան սպիտակ կամ կապույտ լույսի տակ: