Հնդկաստանում սիամական երկվորյակները նոր աստվածություն են դարձել


22:52 , 14 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Սիամական երկվորյակներ Շիվանտահ և Շիվրամ Սահուները Հնդկաստանում իսկական իրարանցում են առաջացրել: Գյուղերի որոշ բնակիչներ նույնիսկ սկսել են երկրպագել նրանց: 

Երբ բժիշկները տեղեկացրել են, որ 12-ամյա եղբայրներին, ովքեր գոտկատեղից ներքև միացած են, հնարավոր է իրաից բաժանել, ընտանիքը հրաժարվել է՝ հայտարարելով, որ ցանկանում է ամեն ինչ այնպես թողնել, ինչպես կա: 

Եղբայրները երկու ոտք և չորս ձեռք ունեն: Նրանք բժիշկներին ցնցել են ինքնուրույն լվացվելու, հագնվելու և սնվելու կարողությամբ: Երբ տղաները ծնվել են, տեղի բժիշկը հայտնել է, որ երեխաներին առանձնացնել չի կարող, քանի որ նրանք մեկ ընդհանուր ստամոքս, սակայն անկախ թոքեր և սիրտ ունեն: 

Ամենօրյա մարզումների շնորհիվ Շիվանաթհը և Շիվրամը սովորել են ամենօրյա պրոցեդուրաները նվազագույն ջանքերով կատարել: Նրանք կարողանում են իրենց տան աստիճաններով ներքև իջնել և նույնիսկ հարևան երեխաների հետ տարբեր խաղեր են խաղում: 

Նրանք լավ են սովորում և դպրոցում լավագույն աշակերտներից են համարվում: Տղամարդը, որը նաև հինգ աղջիկ ունի, փայփայում է իր տղաներին և ասում է, որ նրանց թույլ չի տա լքել հարազատ գյուղը: 

«Շատերը հետաքրքրությամբ են նայում իմ երեխաներին, սակայն միայն ես եմ հասկանում այն բոլոր խնդիրները, որոնց հետ նրանք ստիպված են բախվել: Անձրևների ժամանակ նրանք դժվարությամբ են շարժվում, և երբ մեկը ցանկանում է նստել, մյուսը պետք է պառկի»,- ասում է նա: 

Հայրն ասում է, որ թույլ չի տա բժիշկներին առանձնացնել երեխաներին , եթե նույնիսկ վիրահատությունը անվճար անեն և երաշխավորեն նրանց երկուսի կենսունակությունը: 

«Աստված նրանց այսպիսին է ստեղծել, և նրանք այդպիսին էլ պետք է մնան»,- հոր խոսքերն է մեջբերում Mail Online-ը: