ՀԱԿ հայտարարությունը` նոր վարչապետի և քառյակի հետագա գործունեության մասին


19:59 , 14 ապրիլ, 2014

ՀԱԿ հայտարարությունը` նոր վարչապետի և քառյակի հետագա գործունեության մասինPanorama.am-ը գրում է.

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության և Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հետևյալն են.

Հայաստանի իշխանությունների մեղքերի և ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձևավորմանը և նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու որևէ իրավունք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ