Լավրովը մեկնում է Պեկին՝ Ուկրաինայի հարցով աջակցություն ստանալու


19:41 , 14 ապրիլ, 2014

Լավրովը մեկնում է Պեկին՝ Ուկրաինայի հարցով աջակցություն ստանալուPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը մեկնելու է Պեկին և Չինաստանի ղեկավարության հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերին զուգագեռ քննարկելու է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: 

Չինական կողմը բավականին հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր:

Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի սկզբնական շրջանում Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը պետք է գործեն հանգիստ և զուսպ, որպեսզի խուսափեն լարվածության աճից:

Իր հերթին, Չինաստանի արտգործնախարար Վան Ին անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամին հայտարարել էր, որ Պեկինը կոչ է անում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել քաղաքական ճանապարհով:

«Չինաստանը պատրաստվում է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական խնդրի քաղաքական լուծման գործում»,-նշել էր Չինաստանի արտգործնախարարը:

Չինաստանը մինչև ուկրաինական ճգնաժամի ծագումը բավականին ակտիվ առևտրա-տնտեսական և ռազմա-քաղաքական հարաբերություններ էր զարգացնում Ուկրաինայի հետ: Պեկինը Ուկրաինայում ուներ իր հստակ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:

2013թ.-ին դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով գտնվելով Պեկինում չինական կողմի հետ ստորագրել էր 20-ից ավել համաձայնագրեր: Վ. Յանուկովիչը նշել էր, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային ներգրավել 8 միլիարդ դոլարի հասնող չինական ներդրումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ