Բրիտանացի տղամարդիկ և կանայք առաջին անգամ գնումների համար գրեթե նույնքան գումար են ծախսել


20:49 , 14 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Բրիտանացի տղամարդիկ առաջին անգամ գնումների համար գրեթե այնքան գումար են ծախսել, որքան Միացյալ Թագավորության բնակչուհիները՝ գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով 2013-ի հուլիսից 2014-ի հունվար Westfield Groupի պատվերով անցկացված հետազոտությանը: Հարցմանը մասնակցել են 18-49 տարեկան 3.700 բրիտանացի և 4.000 բրիտանուհի:

Հարցման արդյունքներով՝ տղամարդիկ հագուստ և աքսեսուարներ գնելու համար ծախսում են տարեկան 988 եվրո, կանայք՝ 1087 եվրո:

Պարզվել է նաև, որ բրիտանացիների մոտ 70%-ը հաճույք է ստանում շոփինգից:

Բացի դրանից՝ բրիտանացիների 41%-ն ասել է, որ նախընտրում է քիչ քանակությամբ դիզայներական իրեր գնել՝ մեծ քանակությամբ էժան իրերի փոխարեն: Բրիտանուհիների շրջանում այդպիսի մոտեցում ունի 34%-ը:

Պարզվել է նաև, որ բրիտանացի տղամարդկանց երկու երրորդը և կանանց 55%-ը որևէ իր գնելու հարցում կողմնորոշվում են խանութ մտնելուց մի քանի րոպե հետո: