Մի խումբ ՀԿ-ների և քաղաքացիական շարժումների հայտարարությունը` ՀՀ կառավարության ձևավորման վերաբերյալ


17:34 , 14 ապրիլ, 2014

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորման վերաբերյալ*

Սույն հայտարարությունը բաց է, և ցանկացած այլ նախաձեռնություն և անձ կարող է միանալ դրան

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների մեծամասնությունն ու հասարակության մի մասը գտնվում է այս ամենի կապակցությամբ պասիվ բողոքողի դիրքում: Հանրային բանավեճից դուրս է մնացել ամենակարևոր հարցը, թե, անկախ անձից, ինչ հանրօգուտ քաղաքական փոփոխություններ պետք է կատարի նոր կառավարությունը՝ համաձայն հասարակության պատվերի, և թե որն է այդ պատվերը։

Համարելով, որ մեդիաներով լոկ անձերի շուրջ տարվող այս քննարկումները, իրականում, հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է, պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից, մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրա համապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալ պահանջներին.

Այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։

Սույն հայտարարությամբ պատրաստակամություն ենք հայտնում ներքոստորագրյալ քաղաքացիական խմբերի և այլ սուբյեկտների հետ համատեղ աշխատանք իրականացնել հանրային օրակարգի շուրջ, որը կներառի գործադիրի կողմից իրականացվելիք շատ որոշակի փոփոխությունների կետեր։

«Ազատագրում»

«Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

Եկեք կանխենք գազի թանկացումը

Համահայկական բնապահպանական ճակատ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

«Էկոլուր» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ