Տուրեն այս մրցաշրջանում կարող է այլևս դուրս չգալ խաղադաշտ


17:25 , 14 ապրիլ, 2014

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ:
«Նրա համար բարդ կլինի մինչև մրցաշրջանի ավարտն ապաքինվել վնասվածքից», - Պելեգրինիի խոսքերը փոխանցում է Tributallfootball-ը:

Հիշեցնենք, որ Տուրեն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում ու փոխարինվել 19-րդ րոպեին:
31-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի ու դարձել 18 գոլի, 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: