16:02 , 14 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Թուրքիայում դատական համակարգի նկատմամբ վստահությունը օր օրի նվազում է, ասել է երկրի վարչապետի տեղակալ Բաշիր Աթալայը, հայտնում է թուրքական Kanal24 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ անկախ կառույցների կատարած վերջին հարցումները ցույց են տալիս, որ երկրում դատական համակարգի նկատմամբ վստահությունը 45%-ից պակաս է:
«Քաղաքացիների 55%-ը կարծում է, որ դատարանն արդար վճիռներ չի կայացնում»,- նշել է նա:
Աթալայի խոսքով՝ հարցումները նաև ցույց են տվել, որ բնակչության 60%-ը վստահությամբ է վերաբերվում շատ ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը: