13:05 , 14 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Facebook-ը ձգտում է դառնալ ավելին, քան պարզապես խոշորագույն սոցցանց աշխարհում: Ընկերությունը մշակել է և շուտով կգործարկի սեփական էլեկտրոնային գումար՝ միաժամանակ դառնալով ինքնատիպ բանկ և դրամական փոխանցումների համակարգ:
Ինչպես հայտնում է The Financial Times-ը, սոցցանցին մի քանի շաբաթ է մնացել մինչ Իռլանդիայում պետական ֆինանսական վերահսկիչ մարմնից ծառայության գործարկման թույլտվություն ստանալը: Ծառայությունը թույլ կտա օգտատերերին պահել գումարը Facebook-ում և ուղարկել այն այլոց:
Կարգավորիչ մարմնի կողմից հավանություն ստանալուց հետո Facebook-ը կարող է գործարկել սեփական էլեկտրոնային արժույթ, որը կգործի ողջ Եվրոպայում և ենթակա կլինի փոխանակման, օրինակ, եվրոյով:
Չի բացառվում, որ այդ արժույթը դառնա վճարային համակարգի մաս: Թերթը գրում է, որ ընկերությունը քննարկել է համագործակցությունը լոնդնոյան երեք ընկերությունների հետ, որոնք զբաղվում են համացանցով և բջջային հավելվածներով միջազգային դրամական փոխանցումներ կատարելով:
Խոսքը TransferWise, Moni Technologies և Azimo ընկերությունների մասին է: Հավանաբար, ծառայությունը կենտրոնացած կլինի առաջին հերթին աշխատանքային միգրանտների վրա:
Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: