12:06 , 14 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Լոնդոնում ապրուստի համար չափազանց բարձր մինիմումը մարդկանց ստիպում է տեղափոխվել ժամանակավորապես չբնակեցվող տարածքներ՝ որպես պահակներ՝ ցածր վարձավճարի դիմաց:
Ոչ բոլորի համար է դատարկ գրասենյակը կամ լքված խանութը կատարյալ տուն, սակայն անսովոր կենցաղային պայմանները չեն վախեցնում նրանց՝ հայտնում է russian.rt.com-ը:
Լոնդոնի կենտրոնը լի է առաջարկներով՝ բնակարան վարձել այն գումարով, որը զգալիորեն ցածր է մայրաքաղաքում միջին գներից: Սակայն բնակչի պարտականությունների մեջ պետք է մտնի նաև անօրինական բնակիչներից շինությունը պահպանելու պարտականությունը:
Լոնդոնում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ապրել պահեստներում, գրասենյակներում ու լքված եկեղեցիներում, քանի որ մարդիկ չեն ցանկանում բնակարանի վրա ծախսել իրենց վաստակածի 80%-ը: