ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի


11:56 , 14 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն ապրիլի 15-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Մշտադիտարկումը տեղի կունենա Թովուզի շրջանում:

Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:

Հակառակ կողմում մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: