«Ավելի երջանիկ լինելու համար ինձ միայն բազմազավակ մայրիկի կարգավիճակն է պակասում». Մերի Ներսիսյան


10:20 , 14 ապրիլ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Ավելի երջանիկ լինելու համար ինձ  միայն բազմազավակ մայրիկի կարգավիճակն է պակասում». Մերի Ներսիսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում՝  «Առավոտ Լուսո» հաղորդման շրջանակներում, իր մեղմ ժպիտով  հայրենակիցներին բարի լույս մաղթող հաղորդավարուհուն՝ Մերի Ներսիսյանին, հեռուստադիտողները չեն դադարում ընկալել որպես «հայ մայրիկ»՝ ասոցացնելով համանուն հաղորդման հետ, որը մի ժամանակ վարում էր Մերին: Life.panorama.am-ը վերջինիս հետ զրուցել է մասնագիտական հարցերի, լրագրող ամուսին ունենալու և «հայ մայրիկ» ցանկալի  պիտակի  մասին:

-Բազում հաղորդումներ եք վարելդրանցից  ո՞րն է Ձեզ  ամենահոգեհարազատը ևինչո՞ւ:

-Ես մասնագիտությամբ լրագրող եմ և ինձ համար ունեմ մշակած լրագրողական էթիկայի պայմանական կանոնագիր. գրում եմ, վարում եմ այն, ինչ դեմ չէ իմ մարդկային և  մասնագիտական սկզբունքներին և գաղափարներին: Շատ եմ սիրում առավոտյան ծրագրերի ֆորմատը. այն շատ բարդ է, պատասխանատու, բայց` հետաքրքիր: Հիմա վարում եմ «Առավոտ Լուսո» ծրագիրը, որն ինձ անչափ դուր է գալիս, չեմ ամաչում ծրագրից, ես հպարտությամբ եմ խոսում դրա մասին: 3 ժամ ուղիղ եթեր՝ հագեցած բազմաժանր և բազմատեսակ տեղեկատվությամբ, հետաքրքիր հարցազրույցներ, ամենակարևորը՝ ոչ մի վայրկյան պարապ զրույցներ կամ ժամավաճառություն:

-«Առավոտ Լուսո» հաղորդման շրջանակներում հայազգին «բարի լույս» ասելու հնարավորություն ունեքի՞նչ եք կարծում՝ մասնավորապես հայ հեռուստադիտողն առավոտյան ի՞նչ տեղեկատվությանխոսքի ու տրամադրության կարիք ունի:

-Առավոտը օրվա ամենակարևոր ժամանակահատվածն է. հեռուստադիտողը, իմ կարծիքով, առավոտյան եթերում ցանկանում է տեսնել խաղաղություն և հանգստություն` ո´չ հումոր, ո´չ արհեստական ժպիտներ, ո´չ ագրեսիվ տեղեկատվություն: «Առավոտ Լուսոն» փորձում է հեռուստադիտողին տալ հնարավորինս բազմաժանր տեղեկատվություն, երբ օրվա գործերիդ անցնելուց առաջ հնարավոր կլինի մի քանի րոպեում տեղեկանալ ամեն ինչից` առողջ ապրելակերպ, կինո, միջազգային հետաքրքիր միջոցառումներ և իրադարձություններ, կենցաղ, երաժշտություն, արվեստ և այլն. և այդ ամենը՝ գրագետ և կիրթ մատուցմամբ:

-Նաև հանրային կապերի մասնագետ եքսա լրագրողի մասնագիտությանը հակադիր 
բևեռ չէ՞:

-Որոշ ժամանակ զբաղվել եմ նաև այդ մասնագիտությամբ` աշխատելով մի շատ պրոֆեսիոնալ և լավ ընկերությունում: Կարծում եմ, որ լրագրողի մասնագիտությունը միայն օգնում է հանրային կապերի մասնագետի աշխատանքին. դու գիտես ԶԼՄ խոհանոցը, ճանաչում ես մասնագետներին, իսկ նրանց հետ աշխատանքը հանրային կապերի մասնագետի աշխատանքի մի մասն է: Ցավոք սրտի, ոլորտը Հայաստանում շատ թույլ է զարգացած, և շատ թերի ու սխալ պատկերացում կա մասնագետի պարտականությունների և աշխատանքի վերաբերյալ: Հուսամ՝ ամեն ինչ ժամանակի հետ կշտկվի և ես մի օր մեր երկրում լուրջ վերապատրաստվելու առիթ կունենամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ