Զարեհ Սինանյանը նշանակվել է Գլենդելի քաղաքապետ


10:12 , 14 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդի կողմից նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:

Նշանակումը կատարվել է ապրիլի 9-ին: Նա խոստացել է օպտիմալացնել քաղաքային ծախսերը, ընդլայնել բիզնեսի հնարավորությունները, աշխուժացնել քաղաքային կյանքը և այլն:

«Մենք կանենք ամեն ինչ՝ ապահովելու, որ Գլենդելի բոլոր մասերը՝ հեռու հյուսիսից մինչև հարավ, արևելքից արևմուտք, մեծ բիզնեսից մինչև փոքր խանութներ, տան տերեր ու վարձակալներ, բոլորն ունենան քաղաքի բիզնեսում լիարժեք ներգրավվածության հնարավորություն»,- ասել է Սինանյանը:

Սինանյանը նոր պաշտոնում փոխարինել է Դեյվ Ուիվերին: Նա միակն էր, ով չէր աջակցել Ֆրենկ Քինթերոյի կողմից առաջադրված Սինանյանի թեկնածությանը՝ պարզաբանելով, որ Սինանյանին չի համարում բավարար փորձառու: