Մեկ-երկու նախարարներ էլ կան, ովքեր պահանջվածից շատ են կարդացած. նրանց էլ պաշտոնազրկեք ու ներդաշնակություն կտիրի


09:40 , 14 ապրիլ, 2014

Չեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանը այն անձն է, ով եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարգը կգտնի ինքն իրեն:
Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է:
Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, ովքեր պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը...