09:00 , 14 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Չիլիի Վալպարաիսո քաղաքի մոտակայքում բռնկված ուժեղ հրդեհների զոհերի թիվը, ճշգրտված տվյալներով, հասել է 11-ի, արտակարգ իրավիճակների ազգային ծառայությանը մեջբերելով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Քաղաքի շուրջը հարյուրավոր հեկտարներ արդեն կրակի մեջ են, իսկ Վալպարաիսո քաղաքում ավելի քան 500 տուն է ոչնչացվել: 10 հազար մարդ տարհանվել է: Բացվել են ժամանակվոր կացարաններ, ինչպես նաև տուժածների համար անհրաժեշտ իրեր են հավաքվում:
Վալպարաիսոյում տագնապի կարմիր աստիճան է հայտարարվել: Հրդեհը հանգցնելու համար երկրի յոթ մարզերից հրշեջներ են ժամանել: Աշխատանքներին մասնակցում են նաև 14 ողղաթիռներ և հրդեհաշիջման ավիացիայի 6 ինքնաթիռ: Դպրոցներում դադարեցվել են դասերը:
Ավելի վաղ Չիլիի նախագահը Վալպարաիսոյում արտակարգ իրավիճակ էր հայտարարել և բանակային ուժերին ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներում: Մոտակա ժամերին քամու ուժգնացում է սպասվում, որը կդժվարացնի հրշեջների աշխատանքը: