ԱՄՆ-ն այսօր կորոշի Ուկրաինային 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու հարցը


08:18 , 14 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ապրիլի 14-ին կավարտի Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հարցի որոշումը: Այս մասին կիրակի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Ռուսաստանի պահանջով գումարված ՄԱԿ ԱԽ նիստում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

«Երկուշաբթի մենք կավարտենք Ուկրաինային վարկային երաշխիքների տեսքով 1 մլրդ դոլար տրամադրելու հարցի լուծումը: Դա ձեռնտու կլինի ողջ ուկրաինացի ժողովրդի համար»,- նշել է Փաուերը: