18:48 , 13 ապրիլ, 2014
Aravot.am-ը գրում է.
Երբ Արարատի մարզպետարանի կողմից պետական էժան դիզվառելիքի բաշխման հետ կապված քրգործ հարուցվեց ՀՔԾ-ում, և պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Մխչյան գյուղին հատկացված 70 տոննա դիզվառելիքի 48 տոննան է վերցրել, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը մի բան էլ քիչ են տվել, և որ նա 90 հեկտար հող ունի: Ավելի ուշ, սակայն, ձերբակալվեց մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Երեկ այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին:
- Պարոն Բարսեղյան, չնայած Ձեր հարցազրույցում Դուք ասել էիք, որ մի բան էլ քիչ եք տվել Հովիկ Աբրահամյանի եղբորը` Ջոնիկ Աբրահամյանին, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվեց այն մարդու դեմ, ով որ բաշխել էր այդ վառելիքը: Ինչպե՞ս դա հասկանանք:
- Ես ասել եմ, որ եղել է դիզելային վառելիքի չարաշահում, որի մասին ես տեղեկացրել են փոխվարչապետին գրավոր: Եվ ուսումնասիրություններ են կատարվել, ես չեմ մասնակցել, ուսումնասիրությունների ժամանակ արձակուրդում էի գտնվում հանրապետությունից դուրս և այսօր էլ չեմ էլ ուզում հետաքրքրվել ընթացքի մասին: Ջոնիկ Աբրահամյանը ստացել է դիզելային վառելիք, Ջոնիկ Աբրահամյանն ունի բավականին հող սեփականաշնորհված, այդ վառելիքը կօգտագործվի իր հողը մշակելու հետ կապված: Կառավարության որոշմամբ սահմանափակումներ չեն եղել, թե ով պիտի ինչքան ստանա:
- Պարոն Բարսեղյան, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք քրեական գործի հարուցումը մարզպետարանի կողմից դիզվառելիքի բաշխման հետ կապված:
- Քրեական գործ հարուցվել է շահառուներին դիզելային վառելիք չհասնելու կապակցությամբ:
- Փաստորեն, ինչ-որ մեկը շատ է ստացել, չէ՞, որ մյուսներին չի հասել, օրինակ` Ջոնիկ Աբրահամյանը:
- Ջոնիկ Աբրահամյանի հետ բացարձակ կապ չունի: Շատի մասին չի խոսքը: Թե արդյոք վառելիքը մտել է մարզ, թե չի մտել մարզ, դա միայն Հատուկ քննչական ծառայությունը կարող է ձեզ պատասխանի և Ֆինանսների նախարարության ֆինանսական տեսչությունը: Դեռևս մենք 400 տոննա սելիտրա ունեինք ստանալու, որը չենք ստացել, ցանկացողներ չեն եղել:
Շարունակությունն՝ այստեղ