16:19 , 13 ապրիլ, 2014
Մարդկային պատմություն...
Չինովնիկների զոհը...
Երբ մի քանի շաբաթ առաջ Միսիսիփի նահանգի իրավապահները պատրաստվում էին ազատ արձակել 2002 թվականին 13 տարվա ազատազրկման դատապարտված Մայք Անդերսոնին, հանկարծ պարզվեց, որ նա չի էլ նստել... 12 տարի առաջ Մայքը դատապարտվել էր կողոպուտի համար, դատավարության ընթացքում նա ազատության մեջ էր՝ գրավի դիմաց: Դատավորը կայացրեց իր վճիռը, եւ Մայքը սպասում էր, որ իրեն ուր որ է կտանեն բանտ: Բայց չինովնիկական քաշքշուկի պատճառով, բանտարկողները չէին գալիս ու չէին գալիս... Այդպես անցավ 12 տարի: Մայքն այդ ընթացքում ամուսնացավ, երեխաներ ունեցավ, աշխատանք գտավ եւ այժմ մարզում է տեղի թիմերից մեկը, ամեն կիրակի եկեղեցի է գնում: Բայց դատախազը պնդում է՝ 12 տարի առաջ չի նստել, ուրեմն հիմա պիտի նստի, մենք չենք կարող խախտել օրենքը եւ որեւէ մեկի համար բացառություն անել... Մայքի պաշտպանը ասում է. «Ախր պատժի նպատակը մարդուն համայնքի լիարժեք անդամ դարձնելն է... Հիմա դուք ուզում եք 12 տարով համայնքից խլել նրա ամենալավ անդամներից մեկին...»: Մարդը, որին ժամանակին կողոպտել էր Մայքը, զարմացած է, թե ինչու են ուզում հիմա բանտարկել Մայքին. «Ես նրա դեմ վաղուց արդեն ոչինչ չունեմ»: Դատարանը Մայքի հարցով որոշումը կկայացնի հաջորդ շաբաթ...