16:11 , 13 ապրիլ, 2014
Slaq.am-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա չտեղեկացրեց, թե կոնկրետ որ երկրի դեսպան կնշանակվի Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց ապրիլի 3-ին: Րոպեներ առաջ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց երկրի նոր վարչապետի անունը. 13-րդ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը: