Այս համակարգն, ըստ նախաձեռնության անդամների, թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին գործել մեկ մարդու նման, ակցիաները դարձնել հզոր ու ազդեցիկ: Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առաջիկա ուրբաթ օրը՝ ժամը 18:30-ին Երևանում մեծ բողոքի ակցիա կլինի, մանրամասներ չեն հրապարակվելու, Գորգիսյանի խոսքով, թող իշխանությունների նյարդերը մի քիչ խախտվեն: Գորգիսյանը նաև հայտնեց, որ նյութեր են նախապատրաստվում և դատական գործընթաց են սկսելու պետական դեպոզիտարիայի դեմ: Հետևաբար, բոլոր այն քաղաքացիները, որոնք պարտադիր վճարների մասին նամակներ են ստացել, պետք է դիմեն նախաձեռնությանը:
Քանի դեռ ՊԵԿ-ն էլեկտրոնային հաշվետվություններից չի հանել պարտադիրի հատվածը, նրա խոսքով, մարդիկ չպետք է վճարեն կոմունալ վճարները, պետք է կանխիկացնեն իրենց աշխատավարձերն ամբողջությամբ: Համապատասխան դիմումներով նախաձեռնությունը դիմելու է Գլխավոր դատախազություն՝ համապատասխան մարմինների նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Նախաձեռնության անդամները նաև հատուկ դիմումի ձև են հրապարակելու, որով դիմելու են Սերժ Սարգսյանին՝ պահանջելով կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ պահպանել ժողովրդի սահմանադրական իրավունքները: