Ախորժաբեր դատարկ բաժակներ


00:31 , 13 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնական Nendo դիզայն-ստուդիան Starbucks ցանցի համար ստեղծել է սուրճի բաժակներ, որոնք ախորժաբեր են նույնիսկ դատարկ վիճակում՝ գրում է kedem.ru-ն: Այդ բաժակների հատակին պատկերված են սուրճի ամենահայտնի տեսակները: 

Բաժակների բռնակները բաժակի ուղիղ մեջտեղում են, այնպես որ՝ հատակին պատկերված նկարը հեշտությամբ կարելի է շփոթել իրական ըմպելիքի հետ: Նոր դիզայնը արտահայտում է Starbucks-ի փիլիսոփայությունը: Այդ բաժակները մոտ ժամանակներս կհայտնվեն ցանցի ճապոնական մասնաճյուղերում: