00:04 , 13 ապրիլ, 2014
Մի քիչ քայլենք ու խոսենք Հարությունի մասին, ով սովորում է 6-րդ դասարանում՝ թիվ 71 դպրոցում:
Ծնողները տեղափոխել են իրենց երեխաներին այն դասարանից, որտեղ սովորում է Հարությունը. ապրի Հարությունը, որ միայնակ կարողանում է հաղթել մի շարք մարդկանց, բայց իմ կարծիքով, այստեղ ոչ այնքան Հարությունի խնդիրն է, որքան մնացած ծնողների պրինցիպի հարցը: Կոպիտ ասած՝ որ ասել ենք սենց, ուրեմն սենց էլ պետք է լինի: Հարությունի խոսքը լսելուց հետո արդեն ասել եմ, որ կազմակերպված, զարգացած երեխա է, ով փորձում է սովորել ու գուցե մի օր իր համառությամբ հասնի մեծ բարձունքների: Բայց այն ծնողները, ովքեր փոխանակ իրենց երեխաների ու Հարությունի մեջ ընկերություն սերմանեն ու դաստիարակեն նորմալ ձևով, սխալ քայլերի են դիմում և իրենք իսկ ազդում են իրենց երեխաների հոգեբանության վրա. նրանց երեխաները սովորում են պատասխանատվությունից խուսափել, դիմացինը մեղավոր լինի, թե իրենք, կապ չունի, մեկ ա դպրոցը կամ դասարանը փոխելը կա ու կա, սկզբում դասարանը, հետո աշխատավայրը, այնուհետև ընտանիքը, չի կարելի այդպես: