23:56 , 12 ապրիլ, 2014Երգիչ Մհերն ու «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանը ներկայացնում են «Ադանա» ստեղծագործությունը` Արա Գևորգյանի գործիքավորմամբ և նվագակցությամբ:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ մշակույթի անվանի գործիչների և երգիչներ ներկայացնում են հայտնի ստեղծագործությունը: Տարիներ առաջ Արա Գևորգյանի հեղինակած «Ադանա»-ի համար բառեր գրեց ամերիկացի երգիչ Դենիել Դեքերը: Այսօր հայտնի կատարումն անդեն հնչում է հայերեն:

Այս նախագծին մասնակցում է նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը: Երգի հայերեն տեքստի հեղինակը Հենրիկ Անասյանն է : Տեսահոլովակի ռեժիսորը Գեորգի Հարությունյանն է, օպերատորը` Արտյոմ Հակոբյանը: Նախագծի պրոդյուսերներն են Ալեքսանդր Մհերյանը և Գեորգի Հարությունյանը :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ