Զինված անձինք փորձել են մտնել Դոնեցկի քիմիական գործարան. Ուկրաինայի ՆԳՆ


22:46 , 12 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Անհայտ զինված անձինք հարձակվել են Դոնեցկի քիմիական գործարանի վրա, որտեղ պայթյունավտանգ նյութեր են պահվում: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳ նախարարության կայքը:

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի պահպանության ներքո գտնվող քիմիական գործարանի վրա հարձակումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:00-ին:

«Ոստիկանության վճռական և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ երկու հարձակվողները ձերբակալվել են, նրանց զենքերը՝ առգրավվել: Իրավապահներից մեկը միջին ծանրության մարմնական վնասվածք է ստացել»,- նշել են ՆԳՆ-ում: