5 խորհուրդ մասնագետից երեխայի պորտի ճիշտ խնամքի համար


21:27 , 12 ապրիլ, 2014

5  խորհուրդ մասնագետից  երեխայի պորտի ճիշտ խնամքի համարAroxj.am-ը գրում է.

Պտուղը ամբողջ 9 ամիսների ընթացքում պորտալարով ներարգանդային կյանքում կապված է մոր հետ: Պորտը կտրվում է նորածնի ծնվելուց անմիջապես հետո: Պորտի խնամքը պետք է ճիշտ կազմակերպել, քանի որ այն կարող է բակտերիային վարակի աղբյուր դառնալ:

Մանկաբույժ Նոնա Եղոյանը պորտի խնամքի մասին տալիս է  հետևյալ խորհուրդները

1.Պորտը պետք է պահել մաքուր ու չոր և թողնել, որ օդի հետ շփվի

2.Բորբոքման դեպքում պետք է մշակել 70 տոկոցանոց սպիրտով` ստերիլ բամբակով

3.Պորտի սխալ մշակումը լի է բազմաթիվ վտանգներով` տեղային բորբոքումից սկսաց մինչև սեպսիսի զարգացումը

4.Պետք է օգտագործել մանկական անձեռոցիկներ, կաթոցներ, տակդիրը պետք է հագցնել այնպես, որ պորտից ցած լինի

5.Պորտը մշակելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ, եղունգները  կարճ կտրել, սպիրտով մշակել ձեռքերի մատներն ու ափերը