18:59 , 12 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը վստահ է, որ «Սպարտակն» այդքան էլ վատ իրավիճակում չէ: «Ես ավելի շատ ուրախ եմ նրա համար, որ մեզ հաջողվեց ընդհատել անհաջողությունների շրջանը: Ես առաջին գոլն եմ խփում նոյեմբերից ի վեր, բայց չէ՞ որ գոլ խփելն իմ աշխատանքն է: Մենք այդքան էլ վատ իրավիճակում չենք, որքան թվում է: Հուսով եմ, որ այս հաղթանակից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,-Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Championat կայքը:
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակը» Յուրա Մովսիսյանի մեկ գոլի շնորհիվ հաղթեց «Կրիլյա Սովետովին»: Այժմ «Սպարտակը» 44 միավորով 4-րդ տեղում է: