17:42 , 12 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանը մտադիր չէ իր կազմում ներառել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները, քանի որ դա հակասում է երկրի շահերին: Այս մասին «Լենտա.ռու» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը կկատարի իր բոլոր պարտավորությունները՝ շրջաններին տրամադրելով ավելի մեծ լիազրություններ և անցկացնելով սահմանադրական բարեփոխումներ:
«Մեր համոզմունքն է. բոլոր տարածաշրջանների մասնակցությամբ միայն սահմանադրական բարեփոխումներ և այդ հիմքով ազատ, արդար, համընդհանուր ընտրություններ՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրություններ, որպեսզի տարածաշրջաններն իրենք ընտրեն օրենսդիր մարմիններ ու նահանգապետեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ