Ուկրաինան բավականին արագ քայլերով գնում է դեպի քաղաքացիական պատերազմ


15:52 , 12 ապրիլ, 2014

Սա եզակի դեպքերից է, որ տխրում եմ, երբ ճիշտ եմ դուրս գալիս հետագայում: Կանխատեսումներս ցավոք, կարծես իրականանում են: Ուկրաինան բավականին արագ քայլերով գնում է դեպի քաղաքացիական պատերազմ: Կողմերը չեն ուզում գնալ զիջման: Դոնեցկում հռչակված ժողովրդական հանրապետության կողմնակիցները գրոհել են շրջանային միլիցիան և գրավել շենքը: Զինապահեստները բացված են, և ժողովուրդը զինվում է: Եթե 50-միլիոնանոց Ուկրաինան բռնկվի քաղաքացիական պատերազմի կրակով, ոչ ոքի քիչ չի թվա, իսկ 20-միլիոնանոց Սիրիայի դեպքում աղետը տեսանք. չեմ ուզում պատկերացնել՝ Ուկրաինայում ինչ կլինի: Ժամանակն է այնտեղի հայերը տուն գան, սա մեր կռիվը չէ:

Կից նյութն այստեղ: