Մի ֆիլմի պատմություն: Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները


13:41 , 17 հուլիս, 2012

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները (ռուս.` Кавказская пленница, или Новые приключения Шурика) հայտնի նաև որպես` Կովկասի գերուհին, 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ է:
Ֆիլմը թվով երկրորդն էր, որտեղ մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին(Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայում` 1967 թվականի ապրիլի 1-ին:

Սյուժեն:

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ: Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին:

Դերերում:

Ալեքսանդր Դեմյանենկո - Շուրիկ
Նատալյա Վառլեյ - Նինա
Վլադիմիր Էտուշ - Ընկեր Սաախով
Մհեր Մկրտչյան - Նինայի քեռի
Ռուսլան Ախմետով - Էդիկ
Յուրի Նիկուլին - Հիմար
Գեորգի Վիցին - Ցանցառ
Եվգենի Մորգունով - Չաղ
Դոնարա Մկրտչյան - Նինայի քեռակինը

Սիրված արտահայտություններ ֆիլմից:

-Торопиться не надо… Нужно вернуть обществу полноценного человека!

-

…а потом, на развалинах древней часовни…
— Простите, а часовню тоже я развалил?

-Будэшь жарить шашлык из этy нэвеста – меня позови!

— Могу я видеть прокурора?
— Можете. Где у нас прокурор?
— В шестой палате, где раньше Наполеон был.

-Ошибки надо не признавать. Их надо смывать. КРОВЬЮ!

-В районе эпидемия. Поголовные прививки. Ящур бушует!

— Все ясно, это белая горячка!
— Да-да, горячий и савсем белий!

— Бамбармия! Киргуду!
— Что он сказал?
— Он сказал, что если вы откажетесь, они вас зарежут… Шутка.

-Тот, кто нам мешает, тот нам поможет.

-Да, плохо мы ещё воспитываем нашу молодежь!

-Женщина — друг человека!

— Это, как его, волюнтаризм!
— В моем доме не выражаться.
— А чего я сказал?

— Как говорится, «Memento mori»!
— Моментально.
— В море!

— Жить, как говорится, хорошо.
— А хорошо жить еще лучше!

— Значит так. Двадцать баранов…
— Двадцать пять.
— Двадцать, двадцать. Холодильник Розенлев. Финский, хороший. Почетная грамота.
— И бесплатная путевка…
— В Сибирь!

-Будьте добры, помедленнее! Я записываю…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ