13:35 , 12 ապրիլ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Բելգիահայկական առևտրի պալատը համադրում է իր գործունեությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Հայ և բելգիացի գործարարներին միավորող կառույցի նպատակը հայ-եվրոպական առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումն է, այն սատարում է հայկական բիզնեսին Բելգիայում և հակառակը: Պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի խոսքով` Բելգիահայկական առևտրի պալատը ուշադիր հետևում է Եվրամիության հետ Հայաստանի գործակցության նոր ուղիների որոնման գործընթացին: Հետևում են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Բելգիահայկական առևտրի պալատը ցանկանում է Հայաստանը տեսնել պատուհան դեպի Մաքսային միություն:
Բելգիահայկական առևտրի պալատը գործում է արդեն 8 տարի: Այս ընթացքում կառույցն ավելի քան 120 գործարար է հրավիրել Հայաստան: Նպատակը հայ-եվրոպական առևտրի խթանումն ու փոխադարձ կապերի հաստատումն է: Այժմ բելգիահայկական տնտեսական կառույցը սպասում է Եվրոպան Հայաստանին կապելու քաղաքական նոր ձևաչափին, որպեսզի մշակի դրա տնտեսական հայեցակարգը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ