Հայաստանում կազակական զորքեր չկան, բայց Վարդանիկը կազակական զորքերի գեներալ-մայորի կոչում ունի


13:38 , 17 հուլիս, 2012

Այսօր «Չորրորդ ինքնիշխանությունը» մի լավ կայֆեր ա բռնել Գյումրու ոչ բարով քաղաքապետ Վարդանիկի վրա՝ երկար պեղումներից հետո բացահայտելով, որ մսյո Վարդանիկը բազմաթիվ պատվավոր տիտղոսներից բացի, նաեւ կազակական զորքրի գեներալ-մայորի կոչում ունի:  Գրում է հետո՞ ինչ, որ Հայաստանում կազակական զորքեր չկան: «Զատո» կազակական զորքերի գեներալ-մայոր կա: Շատ բնորոշ է, չէ՞, Գյումրիի քաղաքապետի համար: Գյումրիում էլ ծով չկա, բայց ուզում են նավահանգիստ կառուցել: Այնպես որ` պարոն Ղուկասյանի հաջորդ կոչումը հայտնի է. հայկական լեռնային նավատորմի կոնտր-ադմիրալ:

Հետաքրքիր ա թե Վարդանիկն ինչ խոտ ա ծխում: