13:10 , 12 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Հանուն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի՝ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը (ՀԲ) կոչ են արել ֆինանսների նախարարներին հարկեր սահմանել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի արտանետումների վրա՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վաշինգտոնում ամենամյա ֆինանսական ֆորումում ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը նույնպես ընդգծել է գազի, նավթի ու ածխի սուբսիդիաների դադարեցման անհրաժեշտությունը:
ՀԲ նախագահ Ջիմ Են Կիմը մտավախություն է հայտնել, որ կլիմայի փոփոխությունները զարգացող երկրներում կկանգնեցնեն տնտեսական աճը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ մարդկությունը հասել է կրիտիկական պահի, երբ հարկավոր է ձեռնարկել անհապաղ միջոցառումներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար: