Մահացության ցուցանիշով առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են


12:50 , 12 ապրիլ, 2014

Մահացության ցուցանիշով առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն ենLife.panorama.am-ը գրում է.

Տարեց տարի հանրապետությունում նկատվում է սրտանոթային հիվանդացության աճ: Առողջապահության համակարգի գործունեության  գնահատման և կադրային ռեսուրսների ծառայության ղեկավար Դիանա Անդրեասյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդացության աճի միտումը նկատվում է՝ սկսած 2005 թվականից:  Եթե 2005 թվականին 100 հազար բնակչի  հաշվով սրտանոթային հիվանդացությունը կազմել է 4 հազարից ավելի, ապա 2012-ին այդ թիվը գերազանցել է 8 հազարը: Ըստ մասնագետի՝  սա, իհարկե, միանշանակ չի նշանակում, որ  մարդիկ սկսել են ավելի շատ հիվանդանալ: «Այստեղ իր դերակատարությունն ունի բժշկության զարգացումը, որը նպաստում է հիվանդության ավելի վաղ շրջանում հայտնաբերմանը: Բացի այդ, պոլիկլինիկաներում բժշկական ծառայությունների անվճար լինելը նույնպես կարևոր է, մարդիկ գանգատի դեպքում դիմում են տեղամասային բուժհաստատություն»,-ասաց Դիանա Անդրեասյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ