Պակիստանում որոշել են չդատել 9 ամսական երեխային


12:04 , 12 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Պակիստանի Լահոր քաղաքի դատարանը կարճել է 9 ամսական երեխայի դեմ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում էր մահափորձի մեջ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տղայի և նրա 12 հարազատների դեմ մեղադրանքների պատճառ դարձած հանգամանքները մինչև վերջ պարզված չեն:

Ըստ վարկածներից մեկի՝ Մուհամմեդ Մուսայի հարազատները, իբր, քարեր են նետել վառելիքային ընկերության աշխատակիցների վրա, երբ վերջիններս գնացել են նրանց տուն՝ գազի հաշվիչներն ապամոնտաժելու:

Ըստ մեկ այլ վարկածի՝ վառելիքային ընկերության աշխատակիցների փոխարեն ոստիկաններ են եղել. իբր, հենց նրանք են ենթարկվել տղայի հարազատների հարձակմանը:

Գործը քննող դատավորը հայտարարել է, որ 9 ամսական Մուսան ոչ մի դեպքում չպետք է հայտնվեր դատարանում:

Ըստ Պակիստանի օրենքների՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը սկսվում է 12-ից՝ բացի ահաբեկչության հետ կապված գործերից: