«The Guardian». ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվում է Մերկելին տրամադրել NSA-ում եղած նրան վերաբերող փաստաթղթերը


11:48 , 12 ապրիլ, 2014

«The Guardian». ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվում է Մերկելին տրամադրել NSA-ում եղած նրան վերաբերող փաստաթղթերըPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ազգային անվտանգության գործակալության (NSA) իր վերաբերյալ փաստաթղթերը տրամադրել կամ պատասխանել գաղտնալսման վերաբերյալ Գերմանիայի պաշտոնական հարցադրումներին: Այս մասին տեղեկացնում է «The Guardian» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ այս ամենը մեծացնում է Անգելա Մերկելի Վաշինգտոն կատարելիք այցելության խաղադրույքը:

Մերկելը պետք է հանդիպի Օբամայի հետ երեք շաբաթից՝ մայիսի 1-ին: Սա կլինի Մերկելի առաջին այցը այն բանից հետո, երբ NSA նախկին աշխատակից՝ Էդվարդ Սնոուդենը արխիվից մի շարք դասակարգված լրագրողներին փաստաթղթեր տրամադրեց, որոնք բացահայտեցին, որ Մերկելի անունը հայտնվել է հսկողության բազայում:

Երկու համաշախարհային առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը կոչված է հրապարակայնորեն բուժելու հակասություններից հետո ի հայտ եկած վերքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ