10:24 , 12 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Չեխիայի Հանրապետությունը 2020 թվականին կարող է անցնել եվրոյի: Այս մասին Պրահայում հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան՝ ԵՄ-ում երկրի անդամակցության 10-ամյակի առիթով անցկացված համաժողովի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եվրոն ապագայում կօգնի չեխական տնտեսությանը, կներգրավի նոր ներդրումներ, կնվազեցնի տարանցումների ծախսերը, կստեղծի նոր աշխատատեղեր, այսինքն՝ դա դրական նպատակ է»,- ասել է կառավարության ղեկավարը:
«Ներկայում Չեխիայի Հանրապետությունը դեռևս պատրաստ չէ, և մեզ պետք է արագ աշխատել, որպեսզի բարելավենք մեր տնտեսական վիճակը, և հավանաբար 2020-ին կընդունվի համաեվրոպական արժույթը»,- նշել է Սոբոտկան: