ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը


06:25 , 12 ապրիլ, 2014

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքըAravot.am-ը գրում է.

Հայրենակիցներ, իբրեւ ՀՀ ազատ քաղաքացի եւ հայոց շարունակվող ազատամարտի շարքային, շարունակում եմ պայքարել հանուն ազատ ու արդար Հայաստանի եւ ընդդեմ մեր հայրենիքի գլխավոր սպառնալիք իշխանական բիրտ ռեժիմի, որի անունն է լիսկայություն: Համոզված եղեք. ինձ նույնպես հաճելի չէ Լիսկա եւ լիսկայություն բառերը լսելը կամ հնչեցնելը: Հերթական անգամ հայտարարում եմ. ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները ոչ միայն շարունակում են հանցավոր անգործություն դրսեւորել Սյունիքի նախկին մարզպետ, դեռեւս ՀՀԿ հանրապետական խորհրդի անդամ, այդ կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս ավելի քան 60 ճչացող փաստ-ապացույցների նկատմամբ, այլեւ հենվելով իրավապահ համակարգի ղեկավարների, բարձրագույն իշխանավորների հետ իր հանցավոր հարուստ համագործակցության եւ իր անպատժելիության իրողությունների վրա, մեր ժամանակի հակահերոս Լիսկան մարտնչող համառությամբ ձգտում է իր քրեական բնազդը բավարարող դատարանների միջոցով հաշվեհարդարի ենթարկել ինձ՝ իր գլխավոր հակառակորդին: Հանրահայտ է, որ ես բողոք էի ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել վերացնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին հասցեագրածս դիմումի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրածս դիմումի նկատմամբ դրսեւորված անգործությունը, նրանց պարտավորեցնել քրգործ հարուցելու Ս. Խաչատրյանի եւ նրա մերձավորների կատարած հանցանքների առթիվ, վերջապես նրանց կանգնեցնելու քրեական արժանի պատասխանատվության առաջ: Դատարանը Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ի հեճուկս իմ արդար պահանջի, 2014թ. մարտի 27-ին ընդունած ամբողջությամբ անհիմն, անհեթեթ, անարդար որոշմամբ մերժել է բողոքս: Դրանով իսկ դատարանը համալրել է Լիսկայի աղաղակող քրեական ընթացքի նկատմամբ հանցավոր անգործություն եւ համաձայնություն դրսեւորած «իրավապահների» շարքը: Դատարանի տխրահռչակ որոշումը վերացնելու պահանջով ես արդեն դիմել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Նաեւ հայցադիմում եմ ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով պահանջել եմ 2014թ. մարտի 6-ին ինձ հրապարակավ վիրավորելու համար Սուրիկ Խաչատրյանին ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Անշուշտ, չեմ տառապում միամտությամբ եւ ունեմ խորը համոզում առ այն, որ գործող բիրտ ռեժիմը իր հենասյուն Լիսկային չի ենթարկելու քրեական արժանի պատասխանատվության: Մազաչափ չեմ կասկածում նաեւ, որ այդ արտասովոր ոճրագործը, թեկուզեւ սպասվածից շատ ուշացումով, վերջապես, կանգնելու է հայոց ահեղ ու արդար դատաստանի առաջ եւ նրա դիմաց շուտով բացվելու է ցմահ բանտարկյալի մենախցի դուռը: Մինչ այդ ես կօգտվեմ Եվրադատարան դիմելու հնարավորությունից: Լիսկան Գորիս քաղաքում գտնվող իր առանձնատան դիմաց 2013թ. հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրների սահմռկեցուցիչ գնդակահարությունից հետո կալանավորվելու եւ դատարանի առաջ կանգնելու փոխարեն՝ իր կատարած եւ իմ հրապարակած բազմաթիվ հանցանքներից երկուսի առնչությամբ 2013թ. օգոստոսին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով պահանջել է ինձ ճանաչել զրպարտիչ եւ ինձնից իր օգտին իբրեւ փոխհատուցում բռնագանձել 1.500.000 դրամ: Լիսկան դատարանում չի վիճարկել իր կատարած հիմնականում ծանր, այդ թվում՝ առանձնակի ծանրության մի քանի տասնյակ հանցանքների մասին հրապարակածս այլ փաստերը, որոնք վերաբերում են 1991թ. փետրվարի 11-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղի նախագահ ընտրված եւ նույն օրը ընտանիքի, գերդաստանի 7 անդամների (կին, մայր, քույր, աներ,…) հետ սպանված ազատամարտիկ Արմեն Ալեքսանյանին եւ նրա կնոջը սպանությունից 3 ամիս առաջ առեւանգելով, նրա ներկայությամբ կնոջը բռնաբարելու սպառնալիքի, 1994թ. ձմռանը իր ղեկավարած գումարտակը լքելու, մարտական դիրքերից ճողոպրելու, ռազմաճակատում խուճապային տրամադրություններ արթնացնելու, իր մեղքով բազմաթիվ զինվորների զոհվելու, թմրամոլության, թմրադեղերի տարածման, Սյունիքի մարզում թմրաբիզնեսի մենաշնորհ ունենալու, պաշտոնական դիրքի կոպտագույն չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, իր, ընտանիքի անդամների, այլոց համար միջնակարգ կրթության կեղծ ատեստատներ, համալսարանական, ակադեմիական կեղծ դիպլոմներ, պետպատվերով ուսանողական տեղեր, զինվորական բարձր կոչումներ, պետական բարձր պարգեւներ ձեռք բերելու, հայ ժողովրդից ու հայոց պետությունից ավելի քան 200 մլն դոլարի ֆինանսական միջոցներ եւ այլ կարողություններ հափշտակելու, յուրացնելու փաստերին: Ավելին՝ Ս. Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանում 2013թ. հոկտեմբերի 24-ին ընդունել է, որ բացի վիճարկվող երկու փաստերից, հրապարակածս մյուս փաստերը զրպարտություն չեն, այսինքն՝ իրողություն են...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ