Լուիշ Ֆիգուն ցանկանում է դառնալ «Ռեալի» նախագահը


00:49 , 12 ապրիլ, 2014

Իր հարցազրույցներից մեկում Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոստովանել է, որ կցանկանար մի օր դառնալ «արքայական» ակումբի նախագահը:
«Անկասկած, կցանկանայի մի օր դառնալ «Ռեալի» նախագահը, բայց ոչ երբեք «Բարսելոնայինը»»,-Ֆիգուի խոսքերն է մեջբերում «Defensacentral.com»-ը:
Լուիշ Ֆիգուն 1995-2000թթ. հանդես է եկել «Բարսելոնայի», իսկ 2000-2005թթ.՝ «Ռեալի» կազմում: