Ներելու կարողությունը երկարացնում է կյանքի տևողությունը. գիտնականներ


23:44 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Կարծիք կա, որ սթրեսը հաղթահարելու մարդու ընդունակությունը ազդում է նրա առողջության վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի մարդն ինքն իր նկատմամբ չափազանց պահանջկոտ չլինի: 

Այս խորհուրդը մասնագետները հնչեցրել են 41 կամավորների մոտ սթրեսի մակարդակը չափելուց և ուսումնասիրություններ կատարելուց հետո: 

Կամավորներին խնդրել են գնահատել իրենց հանդեպ ունեցած խղճմտանքի մակարդակը: Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց շատ բան են ներում, սթրեսն ավելի հեշտ են հաղթահարում, իսկ նրանք, ովքեր պահանջկոտ են իրենց նկատմամբ, երկար ժամանակ չեն կարողանում ազատվել սթրեսից, փոխանցում է Meddaily-ն: